Եվրագոտում եւ համաշխարհային ճգնաժամի ժամանակ տնտեսական հետընթաց ապրող Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունները սկսել են վերականգնվել. կանխատեսվում են աճի զուսպ տեմպեր, որոնք այս տարի պետք է կազմեն 2,2 տոկոս, հաջորդ տարի՝ 3,1: Այս մասին հաղորդել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:
Սակայն աշխարհի մյուս տարածաշրջանների համեմատ, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը ցուցադրում է տնտեսության աճի վերականգնման ամենացածր տեմպերը եւ թերեւս ամենախոցելին է ռիսկերի առումով:
Այնուամենայնիվ ֆինանսական բնույթի նոր ռիսկերը, այդ թվում՝ ԱՄՆ կողմից, արգելակում են ԵԿԱ տարածաշրջանի տնտեսությունների վերականգնումը: Ֆինանսական գործոնների առաջ խոցելի երկրների թվում են Արեւմտյան Բալկանների երկրները, Հայաստանը, Բելառուսը:





























