Air India  ավիաընկերության Boeing-787 Dreamliner օդանավից թռիչքի ժամանակ երեսպատման մի բեկոր է պոկվել: Այս մասին հայտարարել է Boeing կոնցեռնը:

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին; Այն վտանգավոր չի եղել ուղեւորների եւ անձնակազմի համար: Հնդկական լրատվամիջոցները հաղորդում են, որ օդանավը կատարել է Դելի-Բանգալոր չվերթը: Օդանավում եղել 148 մարդ: Բեկորի պոկվելը հայտնաբերել են, երբ օդանավը նշանակված օդանավակայան է ժամանել, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Նախկինում արդեն բազմիցս գրանցվել են դեպքեր՝ կապված այս օդանավերի տեխնիկական թերությունների հետ:

Boeing 787 Dreamliner-ը ելակետային օդանավակայան է վերադարձել զուգարանների անսարքության պատճառով

Մեկ օրվա ընթացքում Dreamliner-ի արդեն երկրորդ օդանավն է արտակարգ վայրէջք կատարել