Japan Airlines ավիաընկերության Boeing-787 Dreamliner օդանավը հոկտեմբերի 10-ին հարկադիր վայրէջք է կատարել Սան Դիեգոյի օդանավակայանում:
Սան Դիեգոյի օդանավակայանից թռիչք իրականացնելուց րոպեներ անց դեպի Տոկիո չվերթ իրականացնող օդանավի անձնակազմը համակարգային թերության մասին ազդանշան է ստացել: Որոշում է կայացվել վերադառնալ օդանավակայան: Դա տեղի է ունեցել թռիչքից մեկ ժամ քառասուն րոպե անց: Օդանավի անձնակազմն ու ուղեւորները չեն տուժել, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Հիշեցնենք, որ այս միջադեպից ժամեր առաջ նմանատիպ դեպք է եղել նույն ավիաընկերության մեկ այլ օդանավի հետ, որը վայրէջք է կատարել մոսկովյան «Դոմոդեդովոյում»:
Boeing 787 Dreamliner-ը ելակետային օդանավակայան է վերադարձել զուգարանների անսարքության պատճառով
2013-ի սկզբին Boeing-787 Dreamliner-ի թռիչքները դադարեցվել էին լաթիումաիոնային մարտկոցների այրման մի քանի դեպքերի պատճառով:





























