Ճապոնական JAL ավիաընկերության Boeing 787 Dreamliner-ը օդանավակայան է վերադարձել  թռիչքից երկու ժամ անց` զուգարանների անսարքության պատճառով:

Օդանավը Մոսկվա-Տոկիո չվերթն էր իրականացնում։ Ըստ նախնական տվյալների` թռիչքի ժամանակ խափանվել է զուգարանների աշխատանքը կարգավորող էլեկտրոնային համակարգը:  Այժմ ավիաընկերության մասնագետները պարզում են անսարքության պատճառները, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Հունվարին Boeing 787-ի թռիչքները ամբողջ աշխարհում դադարեցվել էին, երբ ճապոնական  ANA ընկերոթյան օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել` ուժակուտակիչների  մարտկոցներում բռնկված հրդեհի պատճառով:

Օգոստոսի վերջին JAL ավիաընկերության Տոկիոյից Սան Դիեգո չվերթ իրականացնող Dreamliner օդանավը ստիպված էր եղել Տոկիոյի օդանավակայան վերադառնալ` թեւերից մեկում տեղ գտած խափանման պատճառով: