Ամերիկացի լարախաղաց Էնդի Լյուիսը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ թույլ ձգված ճոպանի վրայով 100 մետր գնալով:
Երկու անհաջող փորձից հետո Էնդի Լյուիսը բարեհաջող անցել է Լաս Վեգասի գլխավոր փողոցներից մեկում՝ Las Vegas Strip-ում, 140 մ բարձրությունում կապված, 3 սմ լայնությամբ ճոպանի վրայով:
Սլեքլայնը (թույլ ձգված ճոպանի վրայով քայլելը) հավասարակշռությունը պահելու պրակտիկա է եւ սպորտի զարգացող տեսակ, որի դեպքում քայլում են հատուկ նեյլոնից կամ պոլիէսթերից պատրաստված ճոպանների վրայով: Սպորտի այդ տեսակը լարախաղացությունից տարբերվում է նրանով, որ այնտեղ ճոպանը կամ պարանը ամուր են ձգում, իսկ այստեղ՝ թույլ ձգված ճոպանի վրա, հավասարակշռության պահպանման այլ սկզբունքներ կան, բացատրում է «ՌԻԱ Նովոստին»:





























