Ֆրանսիայի Վերաքննիչ դատարանը Սաենտոլոգիական եկեղեցու ղեկավարներին մեղավոր է ճանաչել կազմակերպված ավազակության մեջ: Դատավարությունը սկսվել էր դեռ չորս տարի առաջ, պատասխանատվության են ենթարկել հինգ մարդու, որոնք այդ երկրում անմիջականորեն ղեկավարում էին այդ եկեղեցին, հաղորդում է «Վեստի FM»-ը:

Այդ կերպ Ֆրանսիան ավելացավ Եվրոպայի այն երկրների շարքին, որոնք սաենտոլոգներին աղանդավոր են համարում: Օրինակ, այդ եկեղեցու հանդեպ խիստ սահմանափակումներ կան Բելգիայում եւ Գերմանիայում, իսկ սայենտոլոգիան դավանաբանական ուղղություն է համարվում ԱՄՆ-ում, Շվեդիայում եւ Իսպանիայում: Սակայն, ի տարբերություն այն պետությունների, որոնք  ուղղակիորեն արգելել են սաենտոլոգների գործունեությունը իրենց տարածքում, Ֆրանսիան մինչ այժմ լռում էր այդ մասին, հաղորդում է Vesti.ru-ն:

Այդ իսկ պատճառով Ֆրանսիայի դատարանի նման որոշումը արդեն համարում են շրջադարձային, քանի որ այժմ Ֆրանսիան պաշտոնապես հայտարարել է իր վերաբերմունքի մասին իր տարածքում Սաենտոլոգիական եկեղեցու գործունեության վերաբերյալ: