Ամերիկացի դիետոլոգները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք առավել արագ եւ երկար ժամանակով հագեցնում են քաղցը: Մասնագետները նշել են, որ այդ մթերքները օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի պաշար են տալիս, ինչը թույլ է տալիս շատ չուտել: Մարդը սովորաբար շատ սնունդ է ընդունում, երբ իրեն պետք է էներգիա՝ ակտիվ եւ արդյունավետ գործունեության համար:

Շուտ հագեցնող սննդի շարքում դիետոլոգները նշել են ցորենի կոշտ տեսակներից պատրաստվող մակարոնը, ձուն, նարինջը:

Մակարոնը շատ օգտակար ուտելիք է՝ առանց վնասակար հավելումների (մայոնեզ, յուղալի սոուսներ): Ավելի լավ է այն օգտագործել բանջարեղենով կամ միայն զեյթունի ձեթով, հաղորդում է ЕвроСМИ-ն:

Օգտակար եւ հոգեցնող սննդի շարքում է նաեւ կարտոֆիլը: Փորձագետները հաշվարկել են, որ մեկ եփած կարտոֆիլը երեք անգամ ավելի հոգեցնող է, քան երեք կտոր հացը: Ճարպերից ազատվելուն օգնում է նաեւ ֆետա պանիրը եւ պանիրների մյուս թեթեւ տեսակները, լոբին, ձուկը:

Սննդի մարսողության արագությունը նվազեցնում է մուգ շոկոլադը: