Հնդկաստանի բնակիչ Շոբհան Սարկարան պատճառ է դարձել, որպեսզի տեղական իշխանությունները հնագիտական էքսպեդիցիա կազմակերպեն՝ գտնելու 3000 տոննա ոսկի:
Յոգ Շոբհան Սարկարանի խոսքով՝ գանձերը թաքնված են հնագույն ամրոցի փլատակների տակ, որը տեղակայված է Ուտտար Պրադեշ նահանգի տարածքում: Գանձը պատկանել է 19-րդ ռաջա Ռաո Ռամու Բուխին:
Իր երազի մասին յոգը հաղորդել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկում եւ նա հրամայել է գտնել հարստությունը: Այս մասին հաղորդում է «Vesti.Ru»-ն՝ վկայակոչելով BBC հեռուստաընկերությանը:
Տեղական լրատվամիջոցները նախագիծը խիստ քննադատության են ենթարկել, քանի որ պետական միջոցները կարելի էր ավելի օգտակար բաների վրա ծախսել:





























