Վրաստանում հայտնաբերված նախամարդու գանգի վերլուծությունը ցույց է տվել, որ Homo-ի տարբեր տեսակներն իրականում մեկն են: Այս մասին ասված է Science ամսագրում հրապարակված հոդվածում:
Դմանիսիի (Վրաստան) պեղումների ժամանակՎրաստանի Ազգային թանգարանի տնօրեն Դավիթ Լորդքիփանիձեն եւ նրա արտասահմանցի գործընկերները հայտնաբերել էին նախամարդու գանգ՝ 1,8 միլիոն տարեկան: Գանգը տարբերվում է անսովոր կառուցվածքով. այն ունի փոքր գանգատուփ, որտեղ կարող էր զարգանալ 546 խորանարդ սմ-ից ոչ ավելի ուղեղ, ձգված դեմք եւ մեծ ատամներ: Նման ծավալի ուղեղը կարող էր պատկանել նաեւ ավստրալոպիտեկին, սակայն գանգի մյուս մասերը ստիպում են այն դասել Homo տեսակին, չնայած պարզ չէ՝ որ տարատեսակին, հայտնում է «Ինտերպրեսնյուսը»:
Վերջին 20 տարիներին Լորդկիպանիձեն եւ իր գործընկերները Դմանիսիում հայտնաբերել էին հինգ մարդու նախնիների գանգեր եւ ոսկորներ՝ կենդանիների հետ: Բոլորի մնացորդներն էլ հայտնաբերվել էին որջերում, ուր դրանք հավանաբար քարշ էին տվել գազանները: Ըստ գիտնականների՝ որջերը բաց են մնացել երկու դար, որից հետո դրանք թաղվել են փոշու տակ:





























