Քրդական աշխատավորական կուսակցության դեմ գարնանային գործողություններ իրականացնելու նպատակով Թուրքիայի զինված ուժերը ռազմամթերքը եւ ռազմական տեխնիկան հարավ-արեւելյան Անատոլիա են տեղափոխում,- գրում է Hurriyet Daily News թուրքական թերթը։

Ռազմամթերքը եւ ռազմական տեխնիկան 60 բեռնատար ավտոմեքենաներով արդեն իսկ հարավ-արեւելյան Անատոլիա է տեղափոխվել։ Զինվորներն այնտեղ կուղարկվեն 15 օր հետո։