ԱՄՆ-ի Օհայո նահանգում իրաքյան պատերազմի վետերան Քիմբերլի Ուոլքերի գերեզմանից հանել են Բոբ սպունգի տեսքով հուշաքարը, ինչի մասին հայտնի է դարձել  հոկտեմբերի 22-ին։

Գերեզմանատան աշխատակիցները բացատրել են, որ հուշաքարը չի համապատասխանում գերեզմանատան ավանդական տեսքին։ Գերեզմանատան տնօրեն Գերի Ֆրեյգաթը բացատրել է, որ նման շիրմաքար տեղակայելու թույլտվություն տրամադրած աշխատակիցն անմտածված որոշում է կայացրել, Associated Press-ը վկայակոչելով՝ գրում է lenta.ru-ն։

Տնօրենը չի բացառել, որ գերեզմանում ավելի ավանդական շիրմաքար կտեղադրվի, որը միայն մի փոքր նման կլինի Բոբ սպունգին։ Ուոլքերի ընտանիքին նաեւ երկու շիրմաքարերի համար փոխհատուցում կտրվի. Նախատեսվում էր նման հուշաքար տեղադրել նաեւ նրա երկվորյակ քրոջ համար, որն առայժմ ողջ է։

Քիմբերլի Ուոլքերը Իրաքում՝ ավիացիոն 2-րդ գումարտակում, որպես կապրալ ծառայել է 2006-2010թթ. գործուղման ընթացքում։