Միջնադարյան հայտնի թուրք բանաստեղծ Յունուս Էմրեյի հիմնադրամի նախագահը ցանկանում է Հայաստանում բացել գրողի անունով մշակույթի կենտրոն։ Հիմնադրամի նախագահ Ալի Ֆուաթ Բիլքանը նշել է, որ եթե հիմա էլ Հայաստանում իրեն թույլ տան, անմիջապես կբացի «Յունուս Էմրե, թուրքական մշակույթի կենտրոն» եւ չի էլ սպասի արձանագրությունների վավերացմանը։
Ֆուաթ Բիլքանը հայտնել է, որ իրենք արդեն նման կենտրոններ բացել են Ալբանիայում, Եգիպտոսում, Բոսնիայում, իսկ առաջիկայում կբացվեն նաեւ Բուլղարիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Ղազախստանում, Սիրիայում, Չինաստանում եւ Ռուսաստանում։
Նշենք, որ Յունուս Էմրեն (1238-1328) համարվում է թուրք բանաստեղծների մեջ առաջատար անուն։ Սուֆիական գաղափարների կրող Յունուս Էմրեն իրեն համարել է սիրո բանաստեղծ, աշուղ, շրջել է Կովկասում, Իրանում։




























