Մոսկվայի մետրոյի վագոններից մեկում մարտի 27-ի առավոտյան բռնկված հրդեհի պատճառով շուրջ 600 հոգի տարհանվել է։

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, գնացքում «Էլեկտրոզավոդսկայա» եւ «Սեմենովսկայա» կայարանների հատվածում ծուխ է սկսել գոյանալ, եւ մեքենավարը արտակարգ արգելակում է կատարել։

Ինչպես ավելի ուշ պարզվել է, ծխի պատճառը դարձել է գնացքի առաջին վագոնի առջեւի անիվների էլէկտրահաղորդալարի կարճ միացումը։

Դեպքի վայր են ժամանել մի քանի հրշեջ միավորներ։ Интерфакс-ի հաղորդմամբ, պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել։