Քանի դեռ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում մոլեգնում է «Սուրբ Հուդա» փոթորիկը, բրիտանական «The Daily Mail»-ը հիշատակել է այն մասին, որ Սուրբ Հուդան, որը նաեւ հայտնի էր որպես Թադեւոս առաքյալ, քրիստոնեությունը Հայաստան բերող առաջին առաքյալն էր:
«Նա տասներկու առաքյալներից մեկն էր, ով ընտրվել էր Ավետարանը տարածելու համար եւ ընդունված է համարել, որ հենց նա է քրիստոնեությունը բերել Հայաստան»,-գրում է պարբերականը:
Հիշատակվում է նաեւ, որ նա սպանվել է հինգ տարի անց Հայաստանում, իսկ նրա մարմինը տեղափոխվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար:
Միացյալ Թագավորությունում եւ Ֆրանսիայում մոլեգնում է «Սուրբ Հուդա» փոթորիկը: Օդանավակայանները չեղյալ են հայտարարել մի շարք չվերթեր: Բնակիչներին խորհուրդ է տրվում չլքել իրենց տները: Փոթորիկն ամենաուժեղն է լինելու վերջին քսան տարիների ընթացքում:





























