ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆն ու Դեվիդ Վալադոն կոչ են անում Կոնգրեսի իրենց գործընկերներին միանալ իրենց ու ստորագրել նամակի ներքո, որով դիմում են Սպիտակ տանը փոխել իրենց որոշում այն մասին, որ չեղյալ են համարում ցուցադրել գորգը, որը որը գործել են Թուրքիայում Ցեղասպանության շրջանում հայ որբ երեխաները ու 1925թ.-ին նվիրել են ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջին՝ նշան երախտագիտության ցուցաբերած օգնության համար: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
Իրենց նամակում ամերիկացի կոնգրեսականներ Վալադոն ու Շիֆը, ովքերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նշանավոր կողմնակիցներ են, նշել են. «Որբ հայ երեխաների գորը ամերիկյան պատմության մասնիկն է ու պատկանում է ամերիկացիներին: Ավելի քան տասը տարի հայ-ամերիկյան կազմակերպությունները ձգտում են հասարակայնորեն ցուցադրել գորգը ու խնդրում են Սպիտակ տանն ու Պետդեպարտամենտին կատարել իրենց խնդրանքը: Ցավոք, ամերիկահայերի խնդրանքն առ այօսր բավարարված չէ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ Սպիտակ տանը պահվող գորգի ցուցադրությունը չեղյալ էր համարվել, հավանաբար, Թուրքիայի վատ արձագանքից խուսափելու համար: Այդ մասին ամերիկյան «The Washington Post» թերթում գրել էր քննադատ Ֆիլիպ Քեննիքոթը: Գորգը գործել էին 1920-ական թվականներին հայ որբ երեխանեւն, ու 1925թ.-ին այն պաշտոնապես ցուցադրվել էր Բեռլինում: Այն պատրաստվել է Հազիր քաղաքում, այժմյան Լիբանանում՝ ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության:





























