ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հաջորդ շաբաթ:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հաղորդել են, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքու կայցելի հաջորդ շաբաթվա սկզբին: Այցի ընթացքում միջնորդները հանդիպումներ կունենան Ադրբեջանի պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Բաքվից հետո միջնորդները կուղեւորվեն Երեւան:
Հիշեցնենք, որ համանախագահների այցելության նպատակն է կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը:





























