Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ի.Կուխտային եւ պաշտպանական հարցերով, ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Յարեմչուկին` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման առիթով:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաեւ նախանշվել են համագործակցության հետագա զարգացման ուղիները:































