Հայտնի դերասան եւ երգիչ Վլադիմիր Վիսոցկիի այրին՝ Մարինա Վլադին, դատ է տվել «Կոմսոմոլսկայա Պրավդա» եւ «Էքսպերս գազետա» թերթերին:
Ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի դժգոհությունն է հարուցել հոդվածն այն մասին, որ նա իբր «քիչ է մնացել այրվի հրդեհում՝ դերասան Անդրեյ Սոկոլովի հետ սեքսի ժամանակ»: Մարինա Վլադին բարոյական վնասը գնահատել է 1 մլն ռուբլի (մոտ 31 հազար դոլար):
«Ես պատվի եւ արժանապատվության պաշտպանության վերաբերյալ հայց եմ ներկայացրել Մոսկվայի Սավելովսի դատարան՝ ընդդեմ «Կոմսոմոլսկայա Պրավդա» եւ «Էքսպերս գազետա» թերթերի: Իմ պաշտպանյալը խնդրում է այդ լրատվամիջոցներից գանձել մեկ մլն ռուբլի»»,-Life News-ին հայտնել է դերասանուհու փաստաբան Իգոր Սիմոնովը:
Ինքը՝ Մարինա Վլադին, հիմա գտնվում է Ֆրանսիայում եւ դժվար թե կարողանա մասնակցել դատական նիստին:




























