Շախմատի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը Լատվիայի իշխանություններին խնդրել է իրեն այդ երկրի քաղաքացիություն տալ՝ հատուկ ծառայությունների համար:

Կասպարովի այդ նամակն ստացել են Լատվիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունները, BNS գործակալությանը հայտնել է վարչապետի «Միասնություն» կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Այնար Լատկովսկիսը:

Մի քանի պատգամավորներ, այսօր՝ նոյեմբերի 5-ի առավոտյան, այդ մասին արդեն գրել են Twitter-ում:

Լատկովսկիսը պատմել է, որ Կասպարովը Լատվիայի իշխանություններին խնդրում է իրեն քաղաքացիություն շնորհել՝ հատուկ ծառայությունների համար, բայց միաժամանակ ցանկանում է պահպանել նաեւ ՌԴ քաղաքացիությունը:

Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», Լատվիայի Սեյմն իրավունք ունի Լատվիայի քաղաքականություն շնորհել պետությանը հատուկ ծառայություններ մատուցելու համար:

Այս տարվա հունիսին Գարրի Կասպարովը քաղաքական նկատառումներով լքել է Ռուսաստանը եւ չի ցանկանում վերադառնալ՝ հայտարարելով, որ շարունակելու է պայքարել «կրեմլյան հանցագործների» դեմ միջազգային ասպարեզում: Կասպարովը որոշել է չվերադառնալ Ռուսաստան, քանի որ սպասում էր, որ իր գործունեության հետ կապված կկանչեն քննչական մարմիններ՝ կապված Լիտվայում ընդդիմադիր ակտիվիստների համար սեմինարներ կազմակերպելու եւ «Մագնիտսկիի ակտը» առաջ մղելու հետ :