Հրաժարվելով ներգաղթյալների ծառայություններից՝ Մոսկվան խաղադրույք է կատարում երիտասարդների վրա: Աշխատանքի են հրավիրում ուսանողներին ու բարձր դասարանցիներին: Թափուր աշխատատեղերի թվում են հավաքարների, զոդողների եւ շատ այլ մասնագիտացումներ: Աշխատանքի տեղավորվողների խոստանում են ուսուցում, պայմանագրով աշխատանք՝ ֆիքսված աշխատավարձով եւ բուհի համար պրակտիկա ձեւակերպելու հնարավորությամբ:

Մոսկվայի քաղաքապետին կից Երիտասարդական խորհրդի անդամ Միխայիլ Հարությունովը կարծում է, որ դա երիտասարդների համար լավ հնարավորություն է՝ գումար վաստակելու, փոխանցում է «Իզվեստիան»: