Մշտական արյունոտ հազից տառապող 42-ամյա տղամարդու թոքերում, որը մեկ տարում 35 կգ էր կորցրել, իտալացի բժիշկները Aspergillus տեսակի սնկերի հսկայական փունջ են հայտնաբերել։

Ենթադրվում է, որ հիվանդը սնկային ինֆեկցիայով կարող էր վարակված լինել դաշտում աշխատելիս։

Հազից բացի, 25 տարի ծխող տղամարդը գիշերային քրտնարտադրություն, մինչեւ 39 աստիճան ջերմություն է ունեցել եւ աճող թուլություն, նրա ինքնազգացողությունը չէր լավացել հակաբորբոքայինների ընդունումից հետո։ Երբ նա ի վերջո դիմել է  բժշկի, նրա մոտ ախտորոշել են «թոքային ասպերգիլոմա», հայտնում է Fox News-ը։

Ասպերգիլոման կամ «սնկային փունջ գունդը» ասպերգիլ սնկերի գոյացություն է, որը առաջանում է մարդու թոքային խոռոչներում։

Մարդկանց մեծ մասը ամեն օր ասպերգիլի սպորներ են շնչում, սակայն այդ հիվանդությունը հիմնականում զարգանում է թոքային հիվանդություն ունեցող կամ ընկած դիմադրողականությամբ մարդկանց մոտ, հայտնում է Medportal.ru-ն։