Բժիշկներին հաջողվել է ծնկի նոր կապ հայտնաբերել, որը վնասվածքների ժամանակ մարդուն տառապանքներ էր պատճառում: Ծնկի հոդերի վնասվածքների մասնագետներ դոկտոր Սթեվեն Քլասն ու պրոֆեսոր Յոհան Բելլեմանսը բելգիական Լեւեն քաղաքի Կաթոլիկական համալսարանից չորս տարվա ընթացքում հետազոտում էին հիվանդների, որոնք ստացել են առաջամասային խաչաձեւ կապանի պատռվածք:
Նրանցից ոմանք նույնիսկ վերականգնվելուց հետո դժգոհում էին հոդի «անկայունությունից» ու շարժումների սահմանափակվածությունից: Բժիշկները ոչ մի կերպ չէին կարողանում պարզել պատճառը:Այնժամ բելգիացի վիրաբույժները դիմել էն 1879թ.-ի ֆրանսիացի վիրաբույժ Պոլ Սեգոնդայի հետազոտությանը, որում հիշատակվում էր կապանի մասին, ինչը բացակայում է ժամանակակից մարդաբանական քարտեզներում: Գիտնականներն, իհարկե, զարմացած էին, սակայն ամեն դեպքում որոշել են ստուգել տեղեկատվությունը. նրանք դիակների հետազոտություններ են անցկացրել: Մակրոսկոպիկ մեթոդների օգնությամբ հետազոտությունը ուղղված էր 41 ծնկի հոդերի ուսումնասիրությանը:
Պարզվում է, որ դրանցից 40-ում իսկապես առկա էր հենց այդ կապանը, որը «թաքնված» էր մարդաբանների ուշադրությունից մոտ մեկուկես հարյուրամյակ: Նորից հայտնաբերված մարմնի մասն անվանել են ծնկի հոդի անթերոլատերալ կապան, հաղորդում է naked-science.ru-ն:Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծնկի հոդերի անկայունությունը, որն ի հայտ էր գալիս առաջամասային խաչաձեւ կապանի պատռվածքի վերականգնումից հետո, կախված է անթերոլատերալ կապանի վնասվածքից:





























