Մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում առավոտյան նախաճաշել: Ախորժակի բացակայությունը ստիպում է գնալ աշխատանքի դատարկ ստամոքսով, որից հետո ճաշին խիստ քաղց է զգացվում: Արդյունքում, ճաշի ժամանակ շատ ավելին են ուտում, ու աստիճանաբար շատ ուտելը դառնում է սովորական:Ամերիկացի հետազոտողների կարծիքով՝ մեծամասամբ առավոտյան սնվել չցանկանալը գեների առանձնահատկությունն է, որոնք կարգավորում են բիոռիթմերը:
Մոլորակի բնակչության 10 տոկոսի մոտ այս գեները դանդաղեցնում է բիոլոգիական ժամացույցերի աշխատանքը: Հետազոտության հեղինակ Սյուզեն Ջեբը հիշեցնում է, որ նման սպառնալի հետեւանքներ նկատվում են նաեւ օրվա ընթացքում պարտադիր եռակի սնման խախտումը: Միայն չնախաճաշելը չէ, որ վնասում է առողջությանը: Ճաշն ու ընթրիքը չի կարելի բաց թողել, թեեւ, հնարավոր է, տվյալ դեպքում, բացասական հետեւանքներն այդքան արագ ի հայտ չգան, հաղորդում է Heart4life.com.ua-ն:
Հետազոտության տվյալներով՝ մարդիկ, ովքեր սովոր են առավոտյան նախաճաշել, 27 տոկոսով ավելի քիչ են հարբուխ ունենում ու ավելի առողջ սիրտ ունեն: Իրավիճակը փոխել ցանկացողներին հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս կեսգիշերից հետո արթուն չմնալ: Եթե երկար ժամանակ քնեն երեկոյան 22-23-ին, աստիճանաբար օրգանիզմը կսովորի ու կսկսի առավոտյան պահանջել իրեն հասանելիք նախաճաշը:





























