Վիրավորանքը միանգամայն անօգուտ զգացում է, եւ այն մոռանալու համար մի քանի պատճառներ կան։ Նախ, վշտացածությունը պետք է վանել, որովհետեւ վիրավորվածության զգացումը ժամանակի անտեղի կորուստ է։ Հատկապես վնասակար է տեւական անբավականությունը։
Բանն այն է, որ մինչ նեղացածի ուղեղում իրեն նեղացնողի վարքը վերլուծող անպետք մտքեր են պտտվում, խնդիրը չի լուծվում։
Բացի դրանից, նեղացածը պատասխանատու չի դառնում իր գործողությունների համար: Շուրթերն ուռեցնելը մարդու պաշտպանական ռեակցիան է, որի նպատակը նեղացնողին իր մեղքն ընդունել ստիպելն է: Հենց այդ պատճառով էլ նեղացածությունն անվանում են շրջապատի մարդկանց շահագործելու միջոց. նույնիսկ սեփական անմեղության դեպքում մեզանից յուրաքանչյուրը համարժեք է արձագանքում իր հարազատի նեղվածությանը: Այդ պատճառով էլ անմեղ մարդիկ պատրաստ են իրենց վրա վերցնել ցանկացած մեղք, միայն թե ամեն ինչ խաղաղ վերջանա, հաղորդում է Neartforlife.com.ua-ն:
Վիրավորանքը նաեւ լրջորեն վնասում է առողջությանը։ Դրան ուղեկցում են ընկճվածությունը եւ ճնշվածությունը: Չարացածությունը եւ լարվածությունը առաջացնում են գլխացավ եւ ճնշման բարձրացում: Ընդ որում՝ առողջական վիճակը կարող է վատանալ վիրավորվածության աճին զուգահեռ:
Այնպես որ, ավելի հեշտ եւ օգտակար է ամեն ինչ մոռանալը եւ կյանքն ընդունելը այնպիսին, ինչպիսին որ կա:





























