Հոկտեմբերի վերջին Վաշինգթոնում տեղի ունեցավ միջոցառում, որը արձագանք գտավ ինչպես Բաքվում, այնպես էլ հենց Վաշինգթոնում: Խոսքը ադրբեջանցի օլիգարխ Անար Մամեդովի կողմից ամերիկյան վերնախավի կաշառման փորձի մասին է: Կրճատ հիշեցնենք, որ կազմակերպվել էր շքեղ ընդունելություն՝ Ադրբեջանը քարոզելու նպատակով:Վաշինգթոնում ադրբեջանցի օլիգարխի գործողությունները մեծ հաշվով դրական արձագանք չստացան:
«Ազատություն» ռադիոկայանը ներկայացնում է սրա վերաբերյալ կարծիքներ:Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը համարում է, որ ոդեգրած քաղաքականությունը միայն ընդգծում է իրականության ու մտացածին իդեալիստական պատկերի միջեւ կտրուկ երանգավորումըԼ Ժամանակին Բաքվում դիվանագետ աշխատող ամերիկացի իրավապաշտպան Ռեբեկա Վինսենթը պատմում է, թե որքան բարդ է դիմակայել «խավիարային դիվանագիտությանը». «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այն էապես բարդացնում է եվրոպական ինստիտուտներում՝ հատկապես Եվրոպայի Խորհրդում, ու կարծում եմ, դա տարածվում է Եվրոպական միության վրա. երբ մենք հայտնում ենք մեր անհանգստությունը մարդու իրավունքների խախտումների դեմ, ապա հաճախ բախվում ենք ազդեցիկ քաղաքական գործիչների հոտ, որոնք հակված չեն լսել մեզ:
Իր հերթին Ջերալդ Քնաուսը նշում է «խավիարային դիվանագիտության» ագրեսիվ բնույթի մասին. «Այն ներառում է բաեկամական հարաբերություններ հաստատելու մշտական փորձեր, մեծ թվով մարդկանց հրավերներ: Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի տասնյակ պատգամավորներ տարեկան հրավիրվում են այցելել Բաքու կառավարամետ հասարակական կազմակերպությունների կողմից, կամ պարզապես իշխանություններից կողմից: Այստեղ գործի է դրված ակտիվ լոբբիականացում, խոսոտում տրամարդել, իսկ հետո իսկապես պաշտոններ տրամադրել անձանց, ովքեր նախկինում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել Եվրոպայի Խորհրդում: Ազդանշանը միանգամայն պարզ է. եթե դուք մեր կողմից եք, ապա կարող է լավ վճարվող լոբբիստ դառնալ»:
Միեւնույն ժամանակ, Ռեբեքա Վինսենթը ԵԽԽՎ շատ պատգամավորների վարքագիծը համարում է ոչ քաղաքավարի. «Կասկած չկա, որ այն սխալ ազդանշան է ուղարկում: Ես մասնավորապես սխալ եմ համարում իր քաղաքացիների իրավունքը չհարգող ավտորիտար ռեժիմի քարոզչությունը ժողովրդավարական երկրների քաղաքական գործիչների կողմից, որտեղ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգվում են»: Ինչ վերաբերում է «ադրբեջանա-ամերիկյան դաշինքին», ապա այդ կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ.-ին ադրբեջանցի օլիգարխ Անար Մամեդովի կողմից, ում որդին տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովն է: Նույնիսկ կարճատեւ հայացքը Դաշինքի կայքին հնարավորություն է տալիս տեսնել դրա ամբողջությամբ իշխանամետ դիրքորոշումը:
The Conway Bulletin-ի վերլուծաբան Ջոշուա Նունանը կասկածում է, որ «խավիարային դիվանագիտությունը» ԱՄՆ-ում Ադրբեջանին նույն արդյունքները կտա, ինչպես Եվրոպայում: «Վաշինգթոնի մի քանի բարձրաստիճան գործիչների նրանք կարող են հասնել, սակայն այս լոբբինգը հեռանկարում հաջողություն չի ունենա, եթե այն չանդրադառնա օրենսդիրների մեծամասնության վրա: Առանց դրա կարող ենք խոսել միայն «կապերի հաստատման» մասին: Այդ կերպ խորապես ազդել քաղաքականության վրա հնարավոր չէ»:Opensecrets.org ինտերնետ ռեսուրսի տվյալներով՝ այս տարի Դաշինքը հայտնի լոբբիստական Fabiani & Company ընկերությանը վճարել է մոտ երկու միլիոն դոլար՝ լոբբիստական գործունեությունից ստացված իր եկամուտների կեսից ավելին: Անցյալ տարի ընկերությունը «Ադրբեջանա-ամերիկյան դաշինքից» ստացել էր մոտ 2,5 միլիոն դոլար:





























