Արարատի բնակիչ 25-ամյա Վաչիկ  Ն.-ին ընկերը` Յուրի Ա.-ն բազմաթիվ առաջարկներ է արել, որ  միասին որեւէ տեղ գնան եւ շարունակեն ոգելից խմիչք օգտագործելը, սակայն տեսնելով, որ նա չի ընդունում մերժումները Վաչիկը կյանքին վտանգ սպառնացող ծեծի է ենթարկել ընկերոջը: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Վաչիկ  Ն.-ն Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի շենքերից մեկի դիմաց միասին որեւէ տեղ գնալու եւ ոգելից խմիչք օգտագործելը շարունակելու վերաբերյալ Յուրի Ա.-ի բազմաթիվ առաջարկները մերժելու շուրջ, վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ բռունցքով դիտավորությամբ հարվածել է նրա գլխի ձախ ճակատային հատվածին եւ վայր գցել գետնին  պատճառելով  կյանքին սպառնացող ծանր վնաս:

Քրեական գործ է հարուցվել 112  հոդվածի  1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7  տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: