Փրկարար ծառայությունը նոյեմբերի 10-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջի փողոցում՝ երկաթգծի մոտ, տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ճանապարհային ոստիկանության եւ «1-03» ծառայության աշխատակիցները:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Սարալանջի փողոցի թիվ 237 տան մոտ, «Ֆոլկսվագեն» մակնիշի 35TO022 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա.Վարդանյան ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բարձրացել ճանապարհի արգելապատնեշի վրա. դեպքի վայրում տուժածներ չկան:




























