Հնդկաստանի քաղաքացի Վիջեյ Սինգհը առանձնահատուկ ունակություններ ունի: 12 մատով ծնված լինելով՝ նա ընդունակ է մեկ րոպեում համակարգչի ստեղնաշարով 100 բառ հավաքել: Սակայն հայրենիքում 48-ամյա տղամարդուն որպես սղագրող աշխատանքի չեն ընդունում: Նրա առաջարկը 50 տարբեր ընկերություններ մերժել են:

Սինգհի խոսքով՝ բոլոր գործատուները ցանկանում են գեղեցիկ կանանց ընդունել, իսկ իսկական մասնագետները, որոնք արտաքին թերություններ ունեն, ոչ ոքի չեն հետաքրքրում:

Ի դեպ, Սինգհի յուրահատկությունը «թերություն» անվանելն այնքան էլ ճիշտ չէ. նա հրաշալի օգտագործում է բոլոր 12 մատները, ինչը բավական հազվադեպ է լինում նման մարդկանց մոտ:

Vesti.ru-ն, վկայակոչելով Metro-ն, նշում է, որ հայրենիքում աշխատանք գտնելուց հուսախաբված Վիջեյը մտադիր է բախտը փորձել Մեծ Բրիտանիայում: