Թբիլիսիում նախագայի պալատի գմբեթի վրա դարձյալ ծածանվում է Վրաստանի պետական դրոշը: Հիշեցնենք, որ խաչով ու չորս սրտերով դրոշը նոյեմբերի 9-ին բարձրացվել էր նախագահական հավլաբարյան նստավայրի վրա ու մինչեւ նոյեմբերի 10-ի կեսօր ծածանվում էր պալատի գմբեթի վրա:
Վրաստանի նախագահի նստավայրի վրա ծանանվում է սրտիկներով դրոշը
Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը պարզաբանել է, որ սրտիկներով դրոշը ծածանվել է միայն մեկ օր՝ տեսահոլովակի նկարահանման համար: Դրոշը փոխելուն արձագանքել է երկրի կառավարությունը՝ կոչ անելով Սահակաշվիլիին անմիջապես վերադարձնել պետական դրոշը, հաղորդում է «Ինտերպրեսնյուսը»:





























