Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոյին ծանուցում են հանձնել այն մասին, որ իրեն կասկածում են նախկին կնոջ՝ Նատալիա Օկունսկայայի նկատմամբ բազմիցս ֆիզիկական բնույթի բռնի գործողություններ կիրառելու մեջ: Այդ մասին ՈՒՆԻԱՆ-ին հաղորդել են Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

«Սերգեյ Վլասենկոյին ծանուցում են հանձնել այն մասին, որ իրեն կասկածում են նախկին կին Օկունսկայայի նկատմամբ բազմիցս ֆիզիկական բնույթի բռնի գործողություններ կիրառելու մեջ»,- հայտնել են Գլխավոր դատախազությունում՝ նշելով, որ այս պահին շարունակվում են հետաքննչական գործողությունները:

Միաժամանակ Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում Վլասենկոյի դեմ խափանման միջոցի ընտրության վերաբերյալ ոչինչ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ «Բատկովշչինայի» ղեկավար Արսենիյ Յացենյուկը հաղորդել էր Վլասենկոյին ձերբակալության մասին:

Կալանավորվել է Տիմոշենկոյի պաշտպանը