Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար կազմը շարունակում է իր այցելությունները տարածքային կառույցներ, որտեղ քննարկվում են ինչպես ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, այնպես էլ Կոնգրեսի հետագա անելիքների և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից, մարտի 30-ին ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը և Արման Մուսինյանն այցելել են Մալաթիա-Սեբաստիայի տարածքային գրասենյակ: Նույն օրը Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այցելել է Աջափնյակի տարածքային գրասենյակ:

Մարտի 31-ին Կոնգրեսի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը և Մյասնիկ Մալխասյանն այցելել են Արագածոտնի մարզ և հանդիպում ունեցել Ապարանի և Աշտարակի տարածաշրջանների տեղական կառույցներում: