One World Trade Center երկնաքերը, որը Նյու Յորքում կառուցվել է  «երկվորյակ աշտարակների» տեղում, ԱՄՆ-ում ամենաբարձրն է ճանաչվել։

Նոյեմբերի  12-ին նման որոշում է կայացրել Բարձրահարկ շենքերի եւ քաղաքային միջավայրի հարցերով խորհուրդը  (Council on Tall Buildings and Urban Habitat ). միջազգային կազմակերպություն, որը զբաղվում է բարձրահարկերի շինարարությամբ։
One World Trade Center երկնաքերի բարձրությունը 541 մ է, հայտնում է lenta.ru-ն։

Երկնաքերի նախագիծը նախապես կրում էր «Ազատության աշտարակ» (Freedom Tower) անունը։ 2003թ. կարծում էին, որ այն աշխարհում ամենաբարձրը կդառնա։

Սակայն 2013թ. նոյեմբերի դրությամբ One World Trade Center-ը բարձրությամբ երրորդն է աշխարհում։  Այն զիջում է Դուբայի «Բուրջ Խալիֆին», որի բարձրությունը 828,14 մետր է եւ Մեքքայի Makkah Royal Clock Tower-ին (601,07 մետր)։