Պորտուգալիայում ակտիվիստները սկսել են քարոզարշավ, որի նպատակը «երջանկության նախարարություն» ստեղծելն է: Ոչ պետական մարմինը պետք է աշխատի, որպեսզի պորտուգալացիները երկրի համար բարդ ժամանակաշրջաններում հոգեկան հանգստություն ձեռք բերեն: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ակտիվիստներն ամբողջ երկրով մեկ արկղեր են տեղադրել: Յուրաքանչյուր ցանկացող կարող է թողնել իր արձագանքն ու գաղափարը, աջակցել նախաձեռնությանը ստորագրությամբ կամ նամակով:
2013-ի սեպտեմբերին Կոլումբիայի համալսարանը հրապարակել է երջանկության գլոբալ վարկանիշը, որը կազմվել է ՄԱԿ-ի պատվերով: Պարզվել է, որ Պորտուգալիան միանգամից 12 հորիզոնականով նահանջել է՝ 156 հնարավոր տեղերից հայտնվելով 85-րդում:





























