Անգլիայի Նոթինգհեմփշիրում կարապն այցելել է մթերային խանութ, գրում է The Daily Star-ը: Դա կատարվել է մի քանի օր առաջ, խանութի այցելուներից եւ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, սակայն վաճառողուհի Սոֆի Քերշոուն խոստովանել է, որ թռչունն իրեն փոքր-ինչ վախեցրել է:

Խանութի  21-ամյա աշխատակցուհու խոսքով՝ երբ թռչունը մտել է խանութ, մոտեցել է ցուցափեղկերին, կտցել չիպսի տուփը, այնուհետեւ կենտրոնացել է շոկոլադների վրա:

Սակայն փետրավորին այդպես էլ չի հաջողվել ուտել, փոխանցում է Lenta.ru-ն:

Սոֆին այդ ընթացքում թաքնվել է, կապվել խանութի կառավարչի հետ եւ հայտնել անսովոր այցելուի մասին:

Զրուցակիցը աղջկան խորհուրդ է տվել այդ մասին հայտնել Կենդանիների պաշտպանության թագավորական ծառայությանը:

Կարապն այդ ընթացքում դուրս է եկել հաստատությունից, սակայն առեւտրի կետի տարածքը չի լքել, կանգնել է դռների մոտ: Այդ ժամանակ վախեցած գանձապահին օգնության է հասել գնորդը: Նա կարապին ուղեկցել է մինչեւ գետը եւ կենդանիների պաշտպանների օգնության կարիքը չի զգացվել: