2014թ. Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 2.3%: Այս մասին խորհրդարանի լիագումար նիստում նոյեմբերի 13-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ ներկայացնելով 2014թ. պետբյուջեի նախագիծը:
Նախագծի համաձայն՝ 2014թ. դեֆիցիտը կկազմի մոտ 110,5 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 272 մլն դոլար):
«Եթե միջազգային վարկային ծրագրերով նախագծերի կատարման արժեքը նախատեսվածից բարձր լինի, Կառավարությունը կարող է դեֆիցիտն ավելացնել եւ առավել ընդլայնված հարկաբյուջետային քաղաքականություն վարել», – հավելել է նախարարը:
Հիշեցնենք, Հայաստանի 2014թ. պետբյուջեի եկամտային հատվածը նախատեսված է 1 տրլն 134 մլրդ դրամի չափով, ծախսայինը՝ մոտ 1 տրլն 245 մլրդ:





























