Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդաժողով: Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ Ինստիտուտի կազմկոմիտեն, «ՀԱՊԿ-ն ու անվտանգության արդի մարտահրավերները» միջազգային կոնֆերանսը տեղի կունենա «Անի Փլազա» հյուրանոցում:
Խորհրդաժողովի կազմակերպիչներն են ՀԱՊԿ Ինստիտուտի մասնաճյուղը Հայաստանում, ՀԱՊԿ վերլուծական ասոցացիան, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, գիտակրթական «Նորավանք» հիմնադրամը:
Նոյեմբերի 18-ին ՀԱՊԿ Ինստիտուտի հայաստանյան ազգային ներկայացուցչության շենքում տեղի կունենա ՀԱՊԿ վերլուծական ասոցացիային «ՀԱՊԿ-ն ու Եվրասիայի անվտանգությունը» թեմայով պրակտիկ-գիտական սեմինար:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան խորհրդաժողովին չի մասնակցի:
Հիշեցնենք, որ մոտ ժամանակներում Հայաստանում նախատեսվում է բացել ՀԱՊԿ Ակադեմիա: «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի վստահեցմամբ՝ Ակադեմիայի ռեկտոր կնշանակվի «Օրինաց երկիր» կուսակցության կողմից Հայաստանի Ազգային Ժողովի մանդատը վայր դրած պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Կազմակերպության երեւանյան ներկայացուցչությունում այս տեղեկությունը դեռ չեն հաստատում՝ վկայակոչելով դրա գաղտնիությունը:





























