Նույնասեռական լինելու տեղեկությունների հետ կապված Հակոբ աբեղա Գրիգորյանը դիմելու է դատարան՝ իր անձի արժանապատվության ու բարի համբավի նկատմամբ ոտնձգություն կատարած անձնավորությանը օրենքի սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: Նա հայտարարություն է տարածել, որում նշել է հետեւյալը.

«Ինչպես տեղյակ եք վերջին շրջանին ակամա հայտնվեցի որոշ տհաճ քննարկումների կենտրոնում, որոնք բացարձակապես սուտ են, նենգամիտ հերյուրանք ու չեն համապատասխանում իրականությանը եւ խաթարում են իմ, ընտանիքիս ու հարազատներիս անդորրն ու կյանքի բնականոն ընթացքը: Նկատի ունենալով, որ այդ ամենին վերջ դնելն հնարավոր է միայն դատական կարգով` դիմելու եմ դատական գորընթացների, օրենքով սահմանված կարգով անունս ու բարի համբավս վերականգնելու համար: Չուզենալով որպես Եկեղեցու սպասավոր մտնել այդ գործընթացների մեջ, նպատակահարմար եմ համարել դիմել Վեհափառ Հայրապետին` ազատ կացուցանելու համար եկեղեցական իմ ծառայությունը մինչեւ հարցի մեջ հստակություն կմտցվի: Միաժամանակ տեղեկացնում եմ որ արդեն իսկ նախնական խորհրդակցություն եմ ունեցել փաստաբանի հետ եւ առաջիկա օրերին դիմելու եմ դատարան իմ անձի արժանապատվության ու բարի համբավի նկատմամբ ոտնձգություն կատարած անձնավորությանը օրենքի սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: Առաջիկային հանդես կգամ նաեւ մամուլի ասուլիսով, որտեղ հանգամանալից կներկայացնեմ այս տհաճ իրավիճակի հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն իրենց հիմնավորումներով»:

Նշենք, որ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը հրապարակել է նկարներ, որում կուսակրոն քահանան իր ձեռքով կերակրում է ինչ որ տղայի: Սեւակի պնդմամբ, այդ տղան` հայտնի նույնասեռական Դավիթն է: