2010թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 75.5 տոկոսով եւ կազմել 956.1 հազար լիտր:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նույն ժամանակահատվածում օղու եւ օղու լիկյորի արտադրության ծավալները նվազել են 60.7 տոկոսով եւ կազմել 675.6 հազար լիտր:
«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ օղու արտադրության ծավալների կտրուկ անկումը նկատվում է այս տարվա հունվար ամսից, երբ այդ ցուցանիշը նվազել էր 76.2 տոկոսով: Նշենք նաեւ, որ անցյալ տարվա ընթացքում օղու արտադրության ծավալներն աճել էին 7.7 տոկոսով:



























