Երեւանի մերձակայքից խաղատները մարզեր տեղափոխելու դեպքում Հայաստանի բյուջեն 2-3 մլրդ դրամ կկորցնի: Այդ մասին Հայաստանի ազգային Ժողովում հայտարարել է հանրապետության պետեկամուտների կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ այժմ մեծամասամբ մայրաքաղաքի մուտքի ճանապարհների վրա տեղակայված խաղատներից ոչ բոլորն են 2014թ.-ի հունվարի 1-ից  տեղափոխվելու դրանց համար հատկացված հանգստյան վայր հանդիսացող քաղաքներ, ինչպես որ նախատեսում է «Խաղատների ու շահումով խաղերի» մասին օրենքը: «Օրինակ, միայն Էջմիածնի շրջանում բյուջեի կորուստը վերջին ամսում կազմել է 90 մլն դրամ»,- հայտարարել է Ալավերդյանը: Նրա կարծիքով 2014թ.-ին չի հաջողվի ապահովել խաղատներից ստացվող պետական տուրքերի նախկին մակարդակը՝ տարեկան 7 մլրդ դրամը:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի հունվարի 1-ից հանրապետության բոլոր խաղատները նախատեսվում է տեղափոխել 4 քաղաքներ՝ Սեւան, Ծաղկաձոր, Ջերմուկ ու Մեղրի: