Ռուսաստանի իրավապահները ստուգում են 1,6 միլիոն դոլարի ծագումը, որոնք նոյեմբերի 13-ին առգրավել են «Շերեմետեւո» օդանավակայանի ղրղըզ ուղեւորի մոտ:

«Կոմոսմոլսկայա պրավդա» պարբերականի անանուն աղբյուրի տեղեկություններով, 39-ամա տուժողը պնդում է, որ գումարը նախատեսված էր Մոսկվայում բնակարան գնելու համար: Սակայն իրավապահները կարծում են, որ տղամարդը կարող էր մասնակցել ղրղըզական Օշ քաղաքում տեղի ունեցած կողոպուտին:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ տղամարդը ֆիրմայի աշխատակից է, որը սահմանով անցկացնում է չհայտարարագրված թղթադրամի որոշակի տոկոսներ: Նման ֆիրմաների ապօրինի ծառայությունները գործարարների համար շատ ավելի էժան են, քան բանկերի միջոցով փոխանցումները:

Տղամարդու վրա հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին: Նա վիրավորվել է եւ հիվանդանոց տեղափոխվել:

Հրաձգություն մոսկովյան Շերեմետեւո օդանավակայանում