Իսպանական ոստիկանությունը ձեբակալել է գողերի, որոնք կողոպտել են բրիտանացի զբոսաշրջուհուն՝ հայտնաբերելով ադամանդը հանցագործներից մեկի որովայնում: Գողացված պայուսակում եղել է նաեւ կանխիկ գումար, ինչպես նաեւ վզնոց՝ ադամանդե կախազարդով՝ 10,5 հազար դոլար արժողությամբ:

Երիտասարդները նրանց կողոպտել են ռեստորանում: Երբ ոստիկանները գտել են կասկածյալներին, նրանցից մեկը ձեռքը մոտեցրել է բերանին: Նրանց հիվանդանոց են տեղափոխել, որտեղ ռենտգենային հետազոտության արդյունքում պարզվել է, որ կախազարդը նրանցից մեկի որովայնում է, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Նույն երեկոյան ոստիկանները վերադարձրել են զբոսաշրջուհուն, իսկ կախազարդին նա ստիպված է եղել սպասել երեք օր: