Թաթարստանում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս, որը երեխաներ է տեղափոխել: Վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչի արդյունքում այն հայտնվել է անդունդում:
Վթարի զոհ է դարձել մեկ մարդ՝ երեխաներին ուղեկցող ուսուցիչը: Մեքենայի վարորդը ծանր վիճակում է: Ընդհանուր առմամբ վնասվել է տասներկու մարդ, հաղորդել են տարածաշրջանային ԱԻՆ-ում:
Հայտնի է, որ երեխաները Կազան էին մեկնում՝ օլիմպիադայի մասնակցելու: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն:





























