Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը պնդում է, որ վարակված կարտոֆիլը ներմուծվել է Հայաստանից, ինչը հաստատվել է լաբորատոր հետազոտություններով: 

«Վարակված կարտոֆիլի խմբաքանակներ են հայտնաբերվել «Սադախլո», «Գեղութի» եւ «Նինոծմինդա» անցակետերում: Ընդգծում ենք, որ այդ անցակետերով այլ երկրներից կարտոֆիլի ներկրում չի իրականացվել, այդ պատճառով էլ այն հայտարարությունը, թե վարակված կարտոֆիլը Հայաստանից չի ներմուծվել, չի համապատասխանում իրականությանը», - հայտնում է եկամուտների ծառայությունը նոյեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի սննդի անվտանգության պետական տեսչության ֆիտոսանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանից Վրաստան ներմուծված կարտոֆիլը  վարակված չի եղել, ինչպես ցույց է տվել Հայաստանում անցկացված լաբորատոր փորձաքննությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին վրացական կողմը հետ էր ուղարկել 50 տ կարտոֆիլ: Արթուր Նիկոյանը հայտնել է, որ ինքը եւ իր գործընկերները Վրաստան են այցելել եւ պարզել, որ փորձաքննության ուղարկված նմուշները հայկական խմբաքանակին չեն պատկանել:

Հայ պաշտոնյա. Վրացական ֆիտոսանիտարական տեսուչները հայկական կարտոֆիլը սխալմամբ են անորակ հայտարարել