Հետազոտողները իմացել են, որ Իսլանդիայի ափերի մոտ բռնած փափկամորթը  507 տարեան է դարձել միայն այն բանից հետո, երբ բացել են նրա խեցին՝ այդ կերպ սպանելով դրա բնակչին: Մանրամասները ներկայացնում է videnskab.dk պարբերականը, գրում է «Lenta.Ru»-ն:

Բանգորի համալսարանի մասնագետները ի սկզբանե մտադիր են եղել խեցիների օղակների լայնությունից որոշել, թե նախկինում ինչպես է փոխվել ծովային ջրի ջերմաստիճանը: Arctica islandica տեսակի փափկամորթները ավելի վաղ եւս հատնի են եղել իրենց երկարակեցությամբ, ուստի գիտնականները հուսով էին տաարեան օղակների միջոցով վերականգնել կլիմայի փոփոխության պատկերը:

Կրկնակի հետազոտության արդյունքում պարզվել է, որ փափկամորթը 507տարեկան է, հետազոտության արդյունքները հաստատվել են նաեւ ռադիո-իզոտոպային փորձաքննության արդյունքում: Սխալմունքը կարող է կազմել երկու-երեք տարի: