Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Ինչպես ՌԴ նախագահի կայքն է հաղորդում, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:
«Պուտինը ողջունել է Ասադի՝ «Ժնեւ-2»-ին մասնակցելու ու պատվիրակություն ուղարկելու պատրաստակամությունը: Նա նաեւ հույս է հայտնել, որ ընդդիմությունը կառուցողական մոտեցում կդրսեւորի ու պատվիրակություն կուղարկի կոնֆերանսին: Քննարկվել է նաեւ սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու գործընթացը: Մեծ ուշադրություն է դարձվել Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակին: Պուտինը նաեւ իր մտահոգությունն է հայտնել ծայրահեղականների կողմից քրիստոնյաներին հետապնդելու կապակցությամբ: Ասադը երախտագիտություն է հայտնել ռուսական ղեկավարությանը՝ սիրիացիների հանդեպ ցուցաբերած աջակցության ու օգնության համար»,-ասվում է հաղորդագրությունում:





























