Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը, որը պետք է սկսվեր այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավարտվել է դեռ չսկսված: Նիստի օրակարգում պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ներդրման հարցն է:
Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ՀՀԿ խմբակցությունը նպատակահարմար չի համարում մասնակցել արտահերթ նիստին: Սակայն, ըստ նրա, գործում է երեքշամյա ռեժիմը, եւ հնարավոր է, ժամը 15:00-ին, քվորում ապահովվի եւ արտահերթ նիստը կայանա:
Հիշեցնենք, որ ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստի օրակարգում պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ներդրման հարցն է: Իշխող ՀՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ պատրաստ է մասնակցել խորհրդարանի արտահերթ նիստին, բայց փաստորեն այսօր տապալել է նիստը:





























