Մենք բնականաբար դեմ ենք քվեարկելու 2014-ի բյուջեին: ԱԺ-ում նոյեմբերի 15-ի ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Հայաստանում չկա բյուջե, չկա առաջընթաց: Փողերն անհետանում են բուն բյուջեից շուտ եւ ավելի շատ: Իսկ միջոցների հավաքագրումից հետո դրանց 70%-ը հայտնվում է ռիսկային գոտում:

Ես ներկայացնում եմ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի թվերը: Եթե սփյուռքը մեզ գումար չուղարկի, գործող իշխանությունը մեկ ամիս էլ չի դիմանա», - ասել է Արամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ բյուջեն ընդամենը այսբերգի գագաթն է: Ըստ նրա՝ երկրում սոցիալական լարվածությունը նվազում է միայն մեր արտերկրի հարազատների շնորհիվ: Նրա խոսքով՝ Հայաստանում արտագաղթի հետեւանքով ժողովրդագրական կոլապս է տեղի ունենում: