Հայաստանի Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորները սահմանափակված չեն խորհրդարանի նստներին ներկա գտնվելու պարտավորությամբ, քանի որ գործում են իրենց խղճի ու համոզմունքների համաձայն: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, իշխող ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանի ԱԺ կանոնակարգի 99-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքական խմբակցություններն իրավունք ունեն քաղաքական հայտարարություններով հանդես գալու: Քաղաքական բոյկոտը քաղաքական պայքարի ձեւ չէ»,-հավելել է Շարմազանովը:
Ի պատասխան այն հարցի, որ Սահմանադրական դատարանի որոշումը ենթադրում է պատգամավորների պարտադիր մասնակցություն նիստերին, Շարմազանովը կրկին վկայակոչել է Հայաստանի Սահմանադրության 66-րդ հոդվածը:





























