ԱԺ արտահերթ նիստը կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու վերաբերյալ, վերջնականապես տապալվել է, հաղորդում է  NEWS.am-ի թղթակիցը:

ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ կանոնակարգի համաձայն՝ գործարկվել է եռաժամ ռեժիմ, այսինքն՝ եթե մինչեւ ժամը 15:00-ն գրանցվեր պատգամավորների կեսը՝ 66, ապա նիստը կկայանար: «Գրանցվել է 50 պատգամավոր, իսկ դա նշանակում է, որ ըստ կանոնակարգի, նիստը չէր կարող կայանալ»:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստի օրակարգում, որը նախաձեռնել էին ՀՅ Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունները, կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու հարցն էր: