Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ մի շարք անցանձ պարգեւատրելու մասին: Մասնավորապես, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը սատարելու համար «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են՝
Ջիմ Կալուստյանը Բոստոնի առողջապահության հարցերով զբաղվող Rx.Ante.Inc ընկերության մենեջեր(ԱՄՆ)
Ջոնաթան Հեքթը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամ
Անի Հարոյանը ԱՄՆ Արեւելյան ափի Հայ հեղափոխական դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ
Աննա Աստվածատրյան-Տուրկոտը իրավաբան, գրող (ԱՄՆ)
Վազգեն Քալտաքջյանը Սոցիալ - դեմոկրատ Հնչակյան կուսակցության
կենտրոնական վարչության անդամ, ԱՄՆ Լուիզիանա նահանգի հայ-ամերիկյան խորհրդի ատենապետ
Պիտեր Քութուջյանը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ։





























